Home » 2011 » Հուլիս » 9 » "Մանչեսթեր Սիթին" փոխել է իր մարզադաշտի անունը
08:21
"Մանչեսթեր Սիթին" փոխել է իր մարզադաշտի անունը
 Բրիտանական մամուլը տեղեկացնում է, որ անգլիական "Մանչեսթեր Սիթին" և Etihad Airways ընկերությունը պայմանագիր են ստորագրել տասը տարվա համագործակցության մասին, ըստ որի ակումբի տնային մարզադաշտը հետայսու կանվանափոխվի և կկոչվի Etihad StadiumՊայմանագրի ֆինանսկան մանրամասները չեն հրապարակվում: Ըստ բրիտանական մամուլի տեղեկատվության՝  այս գործարքը կգերազանցի Լոնդոնի "Արսենալի" ռեկորարդային նվաճումը, որը տարեկան 6.7 մլն ֆունտ է ստանում իր մարզադաշտը ԱՄԷ-ի մեկ այլ ավիաընկերության՝ Emirates Airlines ընկերության անունով անվանելու համար: Մասնավորապես Sky Sports լրատվամիջոցը գրում է, որ "Մանչեսթեր Սիթիին" մոտակա 10 տարիների ընթացքում կստանա 150 մլն ֆունտ:
Նշենք, որ "քաղաքացիների" մարզադաշտը, որը հիմա կրում է City of Manchester Stadium անվանումը, համարվում է անգլիական "Պրեմիեր լիգայի" մեծությամբ հինգերորդ մարզադաշտը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 442 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0