Home » 2012 » Նոյեմբեր » 3 » "Մանչեսթեր Յունայթեդ"-"Արսենալ". խաղից առաջ
15:42
"Մանչեսթեր Յունայթեդ"-"Արսենալ". խաղից առաջ
Անգլիական "Պրեմիեր լիգայի" արդեն 10-րդ տուրը կմեկնարկի կենտրոնական "Մանչեսթեր Յունայթեդ"-"Արսենալ" հետաքրքիր հանդիպմամբ: "Պրեմիեր լիգայի", անշուշտ, ամենահեղինակավոր ակումբներից երկուսն արդեն իսկ մրցաշրջանի այս հատվածից լիովին տարբեր խնդիրներ են դրել իրենց առաջ. եթե "Յունայթեդը" պայքարելու է միմիայն չեմպիոնության համար, ապա ֆրանսիացի հայտնի մասնագետ Արսեն Վենգերն իր առջև խնդիր է դրել լինել լավագույն քառյակում: Հանդիպումը մեծ հետաքրքրություն է առաջացրել ողջ Անգլիայում տարբեր պատճառներով, առաջին հերթին Ռոբին վան Պերսիի, ֆուտբոլիստ, ով ամռանը տեղափոխվեց "Մանչեսթեր Յունայթեդ" հենց "Արսենալից", և երկրորդ, "Չելսիի" հետ տեղի ունեցած սկանդալային հանդիպումից հետո ողջ հանրության ուշադրությունը սևեռված է մրցավարությանը, անգամ թեթև վրիպումը հօգուտ "մանկունիանցիների" կարող է հերթական մեծ խառնաշփոթն առաջացնել ոչ միայն երկու թիմերի երկրպագուների, այլև ողջ մարզական աշխարհում:
   "Մանչեսթեր Յունայթեդը" չափազանց լուրջ խնդիրներ ունի թիմի պաշտպանության հետ, իսկ "Արսենալի" դեպքում խնդիրները պաշտպանությունում մի տեսակ արդեն "ավանդական" են դարձել, այնպես որ կարելի է սպասել գոլառատ խաղի: "Յունայթեդից" հանդիպմանը չեն կարող մասնակցել Քրիս Սմոլլինգը, Ֆիլ Ջոնսը, Նեմանյա Վիդիչը և Շինջի Կագավան, իսկ "Արսենալից" Ժերվինյոն, Կիրան Գիբբսը և Վոյցեխ Շչեսնին: Ալեքս Ֆերգյուսոնը խաղից առաջ նշել էր, որ "Արսենալի" դեմ հանդիպումները մշտապես բարդ են լինում և որ շատ դժվար է լինելու իրենց համար հաղթանակ տոնելը: Արսեն Վենգերը հայտարարել էր, որ մարդիկ չափից շատ են կենտրոնացել Ռոբին վան Պերսիի անձի շուրջ: Նա ասել է, որ այս հանդիպումը նվիրված չէ հոլանդացի հարձակվողին և պետք է մտածել նախևառաջ միայն խաղի դրական արդյունքի մասին:


Նախնական կազմեր ըստ մեր կայքի`
   "Մանչեսթեր Յունայթեդ". Դե Խեա - Էվրա, Էվանս, Ֆերդինանդ, Ռաֆայել - Քերիկ, Սքոուլզ, Վալենսիա, Յանգ - Ռոբին վան Պերսի, Ռունի:
   "Արսենալ". Մանոնե - Անդրե Սանթոս, Վերմալեն, Մերտեսակեր, Սանյա - Արտետա, Կասորլա - Ուոլքոթ, Պոդոլսկի, Ժիրու:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 527 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0