Home » 2011 » Մայիս » 4 » "ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ"-"ՇԱԼԿԵ 04". պատասխան հանդիպում
16:20
"ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ"-"ՇԱԼԿԵ 04". պատասխան հանդիպում
Այսօր` մայիսի 4-ին, կայանալու է "Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակիչ փուլի երկրորդ զույգի` "Մանչեսթեր Յունայթեդ"-"Շալկե 04" սկզբունքային մրցավեճը:
Չորեքշաբթի` 23:45, Անգլիա և "Օլդ Թրաֆֆորդ" մարզադաշտ, գլխավոր մրցավար Պեդրու Պրոենսա (Պորտուգալիա):
   "Չեմպիոնների լիգայի" հերթական խաղարկությունը մոտենում է ավարտին: Դեպի "Ուեմբլի" տանող ճանապարհի վերջին կանգառը հեքիաթային "Օլդ Թրաֆֆորդն" է: Անգլիական գրանդը սեփական հարկի տակ ընդունում է "Չեմպիոնների լիգայում" այս տարի այնքան հրաշքներ գործած "Շալկեին": Գերմանացիներն արդեն իսկ մեծ նվաճման են հասել` խաղալով հեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակչում, և "Շալկեի" խաղացողները շատ լավ գիտեն, թե ինչ է իրենց սպասվում Անգլիայում: Սակայն բոլորն էլ պատրաստվում են խաղալ "Օլդ Թրաֆֆորդում" իսկական հերոսների նման, հնարավորության դեպքում հաղթել ու բարձր գլխով վերադառնալ Գելզենկիրխեն:
   Այս թիմերի միջև առաջին հանդիպումը պարզ դարձրեց մեկ բան` անգլիական ակումբ լոնդոնյան եզրափակչում է լինելու: Սակայն "Ռաուլը և ընկերները" հենց այնպես խաղադաշտ չեն դուրս գալու նման պատասխանատու հանդիպմանը: "Շալկեի" ֆուտբոլիստների` մամուլում արված հայտարարություններից երևում է, որ ամեն ինչ էլ հնարավոր է, և իրենք մարտականորեն են տրամադրված: Նամանավանդ, որ "Յունայթեդի" առաջատար մի շարք խաղացողներ` Ռունին, Գիգսը և Էրնանդեսը, ամենայն հավանականությամբ, չեն մասնակցի հանդիպմանը: Ֆերգյուսոնը իր առաջատար խաղացողներին հագիստ է տվել այս շաբաթ կայանալիք առավել քան կարևոր "Չելսիի" դեմ հանդիպման համար, որտեղ մեծ մասամբ պարզ կդառնա Անգլիայի առաջնության այս հաղթողի անունը: Ֆերգին նաև նշել է, որ ինքն իր տրամադրության տակ այնպիսի ֆուտբոլիստներ ունի, ովքեր կարող են այսօրվա խաղում փոխարինել վերոնշյալ խաղացողներին: Իսկ "Շալկեի" "հրաշագործ" դարպասապահ Մանուել Նոյերը նշել է, որ սա իր կարիերայի կարևորագույն հանդիպումն է, և որ "Շալկեն" մարտականորեն է տրամադրված:
Նախնական կազմեր
   "Մանչեսթեր Յունայթեդ".Վան Դեր Սար - Ֆաբիո, Ռաֆայել, Վիդիչ, Սմոլինգ - Սքոուլզ, Ֆլետչեր, Պարկ, Վալենսիա - Օուեն, Բերբատով
   "Շալկե 04". Նոյեր - Ուչիդա, Մետսելդեր, Հովեդես, Սարպեյ - Կլյուգե, Պապադոպուլոս, Ֆարֆան, Խուրադո - Ռաուլ, Էդու
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 445 | Added by: mu | Rating: 5.0/3
Total comments: 1