Home » 2011 » Մայիս » 4 » "Մանչեսթեր Յունայթեդ"-"Շալկե 04". խաղից առաջ
16:37
"Մանչեսթեր Յունայթեդ"-"Շալկե 04". խաղից առաջ
 Այսօր Մանչեսթերում ի զարմանս բոլորի շատ արևոտ եղանակ է: Գերմանաական ակումբի խաղացողները արդեն իսկ ժամանել են Մանչեսթեր: Նախ ուրախալի նորություններ "Շալկեի" համար. Կլաս Յան Հունտելարը, ով խաղադաշտ չի դուրս եկել փետրվարի 26-ից, այսօր կարող է մասնակցել հանդիպմանը: Բենեդիկտ Հովեդեսը ևս կարող է խաղալ "Օլդ Թրաֆֆորդում": Հանդիպումը վարելու է Պեդրու Պրոենսան Պորտուգալիայից, ով վարել է "Մանչեսթեր Յունայթեդ"-"Վալենսիա" հանդիպումը "Չեմպիոնների լիգայի" այս տարվա խաղարկության խմբային փուլում:
Իսկ հիմա Սըր Ալեքսի թիմի մասին. "Յունայթեդը", մրցակցի հարկի տակ հաղթելով երկու գնդակի առավելությամբ, Եվրագավաթներում երբևէ սեփական հարկի տակ չի պարտվել երկու գնդակի տարբերությամբ, բացի այդ ողջ Եվրագավաթների պատմության մեջ` փլեյ-օֆֆ փուլում, "Մանկունիանցիները" չեն պարտվել երկու կամ ավելի գնդակների առավելությամբ: Անգլիական ակումբի կազմում փոփոխություններ են տեղի ունենալու` մասնավորապես Ռունիի, Էրնանդեսի, Գիգզի փոխարեն խաղադաշտ են դուրս գալու Օուենը, Բերբատովը և Սքոուլզը: 
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 447 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 2