Home » 2011 » Հուլիս » 21 » "Մանչեսթեր Յունայթեդն" անկասելի է
20:50
"Մանչեսթեր Յունայթեդն" անկասելի է
 Երևի բոլորդ էլ գիտեք, որ անգլիական "Մանչեսթեր Յունայթեդն" այժմ մինչմրցաշրջանային հավաք է անցկացնում ԱՄՆ-ում, որի ընթացքում ընկերական հանդիպումներ է անցկացնում տեղի ակումբների հետ: Այսօր առավոտյան տեղի ունեցած ընկերական հանդիպման ժամանակ "կարմիր սատանաների" մրցակիցը "Սիեթլ Սաունդերսն" էր: Հանդիպումն ավարտվել է 0-7 հաշվով "մանկունիացիների" հաղթանակով, իսկ վերջիններիցս իր օգտին դասական հեթ-տրիկ է գրանցել հարձակվող Ուեյն Ռունին (աչքի է ընկել խաղի 51-րդ, 69-րդ, 72-րդ րոպեներին), իսկ մեկական անգամ աչքի ընկան Մայքլ Օուենը (15-րդ րոպեին), Դիուֆը (46-րդ րոպեին), Պակ Չժի Սունը (71-րդ րոպեի) և Գաբրիել Օբերտանը (79-րդ րոպեին): Այսպիսով՝ հերթական անգամ անգլիական "Պրեմիեր լիգայի" չեմպիոնները ստորացուցիչ հաղթանակ են տանում իրենց մրցակիցի նկատմամբ:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 515 | Added by: Hayk | Tags: Գաբրիել Օբերտան, ԱՄՆ, Դիուֆ, Ուեյն Ռունի, Մանչեսթեր Յունայթեդ, կարմիր սատանաներ, Սիեթլ Սաունդերս, Պակ Չժի Սունը, Պրեմիեր լիգա, Մայքլ Օուեն | Rating: 5.0/2
Total comments: 2