Home » 2012 » Հունվար » 12 » "Մանչեսթեր Յունայթեդում" ցանկանում են տեսնել Դեմբա Բային
17:24
"Մանչեսթեր Յունայթեդում" ցանկանում են տեսնել Դեմբա Բային
 Բրիտանական հեղինակավոր The Daily Mail պարբերականը տեղեկացնում է, որ անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" սկաուտները վերջին մի քանի շաբաթների ընթացքում զբաղված են եղել "Նյուքասլի" երիտասարդ հարձակվող Դեմբա Բային հետևելով: Նշվում է, որ "մանկունյացիները" դեռևս հանդես չեն եկել պաշտոնական առաջարկով, սակայն դա պլանավորում են անել մոտ ժամանակներս: Քանի որ Դեմբա Բայի պայմանագիրը "Նյուքասլի" հետ գործելու է դեռևս մի քանի տարի, ուստի սևամորթ հարձակվողին գնելու համար "կարմիր սատանաները" ստիպված կլինեն "Նյուքասլին" վճարել Բայի հրաժարագինը, որից հետո արդեն կմնա միայն պայմանավորվածություն ձեռք բերել անձամբ 26-ամյա ֆուտբոլիստի հետ: Ըստ ոչ հավաստի աղբյուրների` Բայի հրաժարագինն այդքան էլ մեծ գումար չէ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 368 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0