Home » 2011 » Հուլիս » 16 » "Մանչեսթեր Յունայթեդը" մրցակցությունից դուրս է
11:06
"Մանչեսթեր Յունայթեդը" մրցակցությունից դուրս է
Հեղինակավոր "Forbes" ամսագիրը ներկայացրել է ամենամյա սպորտային ամենաթանկ ակումբների վարկանիշը: Հերթական անգամ մոլորակի ամենաթանկարժեք ակումբ է ճանաչվել անգլիական "Մանչեսթեր Յունայթեդը", որը գնահատվում է 1.86 միլիարդ դոլլարով: "Կարմիր սատանաները" պահպանել են առաջատարի իրենց դիրքն աշխարհի ամենաթանկ ակումբների վարկանիշում: Նշենք, որ թիմերի արժեքն, ինչպես միշտ, սահմանվել է՝ հաշվի առնելով թիմերի շահույթի և պարտքերի ընդհանուր չափը։ Ամենաթանկ 50 ակումբների մեջ են ընդգրկվել նաև ֆուտբոլային ակումբներ Մադրիդի "Ռեալը" (5-րդ տեղ), Լոնդոնի "Արսենալը" (7-րդ տեղ) և կատալոնական  "Բարսելոնան"(26-րդ տեղ): Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է ամերիկյան ֆուտբոլի ակումբ "Դալլաս Կովբոյզը"` 1,81 միլլիարդ դոլլար: Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ենք այդ ակումբների լավագույն տասնյակը (այս անգամ թիմերը գնահատվել են ֆունտ ստեռլինգով).



1. "Մանչեսթեր Յունայթեդ" (ֆուտբոլ)՝ 1.65 մլրդ ֆունտ ստեռլինգ
2. "Դալաս Կավբոյզ" (ամերիկյան ֆուտբոլ)՝  1.13 մլրդ
3. "Նյու Յորք Յանկիզ" (բեյսբոլ)՝ 1.06 մլրդ
4. "Վաշինգթոն Ռեդսկինզ" (ամերիկյան ֆուտբոլ)՝ 960 մլն
5. "Ռեալ Մադրիդ" (ֆուտբոլ)՝ 900 մլն
6. "Նյու-Ինգլենդ Պետրիոտս" (ամերիկյան ֆուտբոլ)՝ 850 մլն
7. "Արսենալ" Լոնդոն (ֆուտբոլ)՝ 740 մլն
8. "Նյու Յորք Ջայնթս" (ամերիկյան ֆուտբոլ)՝ 734 մլն
9. "Հյուսթոն Տեքսանս" (ամերիկյան ֆուտբոլ)՝ 727 մլն
10. "Նյու Յորք Ջեթս" (ամերիկյան ֆուտբոլ)՝ 708 մլն

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 459 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 2