Home » 2011 » Հուլիս » 10 » "Մանչեսթեր Յունայթեդը" Ֆալկաոյի համար մեգաառաջարկ է պատրաստում
20:14
"Մանչեսթեր Յունայթեդը" Ֆալկաոյի համար մեգաառաջարկ է պատրաստում
 Ինչպես տեղեկացնում է հեղինակավոր A Bola պարբերականը, այժմ էլ պորտուգալական "Պորտուի" կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի ծառայություններով է հետաքրքրված անգլիական "Մանչեսթեր Յունայթեդը": Կոլումբիացուն ձեռք բերելու համար "մանկունյացիները" պատրաստվում են պորտուգալական գրանդին առաջարկել 31.5 մլն եվրո գումար:
Նշենք, որ մինչ այդ տեղեկացվում էր, որ կոլումբիացուն շատ է ցանկանում ձեռք բերել Լոնդոնի "Չելսին", որի գլխավոր մարզիչ է դարձել պորտուգալական գրանդի նախկին գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը: Ինչ վերաբերում է "Պորտուին", ապա նրա ղեկավարությունը ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել Ֆալկաոյին, ըստ որի՝ նրա հրաժարագինը 30 մլն եվրոյից կդառնա 40 մլն եվրո:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 500 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 6