Home » 2011 » Հուլիս » 22 » "Մանչեսթեր Յունայթեդը" Գանսոյին գնելու համար կտրուկ միջոցներ է ձեռնարկում
09:53
"Մանչեսթեր Յունայթեդը" Գանսոյին գնելու համար կտրուկ միջոցներ է ձեռնարկում
 Բրիտանական Caught Offside պարբերականը տեղեկացնում է, որ անգլիական "Մանչեսթեր Յունայթեդը" ցանկանում է ձեռք բերել բրազիլական "Սանթոսի" և Բրազիլիայի ազգային հավաքականի երիտասարդ կիսապաշտպան Գանսոյին: 21-ամյա ֆուտբոլիստի դիմաց Անգլիայի չեմպիոնի ղեկավարությունը պատրաստ է հրաժարվել 26 մլն եվրո գումարից:
Նշենք, որ Գանսոյի պայմանագիրը "Սանթոսի" հետ նախատեսված է մինչև 2015թ.-ի փետրվարը, և վերջինիս իրենց կազմերում են ցանկանում տեսնել նաև իտալական "Միլանը" և ֆրանսիական "ՊՍԺ"-ն:
Վերջում հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Գանսոն "Սանթոսի" կազմում անց է կացրել 7 խաղ, "Լիբերտադորեսի գավաթի" խաղարկությունում խփել է մեկ գնդակ, իսկ "Ամերիկայի գավաթի" խաղարկության շրջանակներում Գանսոն իր երկրի ազգային հավաքականի կազմում անց է կացրել 4 խաղ և դարձել է 3 գոլային փոխանցումների հեղինակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 455 | Added by: Hayk | Tags: Ամերիկայի գավաթ, Բրազիլիայի ազգային հավաքական, Միլան, Գանսո, ՊՍԺ, Մանչեսթեր Յունայթեդ, Caught Offside, կիսապաշտպան, Սանթոս, Լիբերտադորեսի գավաթ | Rating: 5.0/2
Total comments: 0