Home » 2011 » Մայիս » 9 » "Մանչեսթեր Յունայթեդը" լուրջ քայլ կատարեց դեպի չեմպիոնական տիտղոս
13:05
"Մանչեսթեր Յունայթեդը" լուրջ քայլ կատարեց դեպի չեմպիոնական տիտղոս
 Երեկ անգլիական "Պրեմիեր լիգայի" 36-րդ տուրի շրջանակներում առաջատար "Մանչեսթեր Յունայթդը" և վերջինիս կրնկակոխ հետապնդող Լոնդոնի "Չելսին" վիճարկում էին Անգլիայի առաջնության հաղթողի տիտղոսը: Ինչպես և սպասում էին անգլիական և եվրոպական ֆուտբոլի սիրահարները` ստացվեց փայլուն ֆուտբոլ: Ժամացույցի սլաքը չէր հասցրել առաջին պտույտը կատարել, երբ Խավիեր Էրնանդեսը` նույն ինքը` Չիչարիտոն, մեն-մենակ հայտնվեց Պետր Չեխի դիմաց և... չվրիպեց: "Յունայթեդը" ոգևորության ալիքի վրա մեկը մյուսի ետևից սպառնում էր "Չելսիի" դարպասին: Եվ հերթական անգամ ֆուտբոլային հասարակությանը զարմացրեց Ռայան Գիգզը. 37-ամյա վետերանի փայլուն խաղն իսկական օրինակ է երիտասարդ ֆուտբոլիստների համար: Հենց Գիգզի փայլուն անցումից ու ճշգրիտ փոխանցումից հետո գլխով գնդակը մրցակցի դարպասն ուղարկեց "Յունայթեդի" ավագ Նեմանյա Վիդիչը: Դրանից հետո խաղային առավելությունն անցավ "Արիստոկրատներին": Անկյունային հարվածի խաղարկումից հետո շատ նպաստավոր դիրքից հարվածեց Կալուն, սակայն վան դեր Սարը բարձրության վրա էր:
Երկրորդ խաղակեսը հիմնականում անցավ Կառլո Անչելոտտիի սաների առավելությամբ, սակայն գործը ռեալ պահերին չէր հասնում: "Մանկունիանցիները" ևս շատ վտանգավոր էին գրոհում, և մոտ 6 անգամ` ինչպես խաղից հետո նշում էր Ֆերգյուսոնը, կարող էին գրավել մրցակցի դարպասը: "Չելսին" ամեն դեպքում իր գնդակը խփեց, և փոքր-ինչ ինտրիգ հաղորդեց հանդիպմանը, սակայն դրանից ավելի որևէ բան "Չելսին" անել չկարողացավ: Հատկանշական էր Դիդյե Դրոգբայի դեմքի արտահայտությունը, երբ խաղադաշտում հայտնվեց Ֆերնանդո Տորեսը, այլ ոչ թե Նիկոլա Անելկան: Ինչպես միշտ, այս անգամ ևս Տորեսը ոչնչով աչքի չընկավ, և Սըր Ալեքսն իր թիմին առաջնորդում է դեպի ռեկորդային որերորդ չեմպիոնական տիտղոսին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 413 | Added by: mu | Rating: 5.0/3
Total comments: 0