Home » 2011 » Հուլիս » 5 » "Մանչեսթեր Յունայթեդը" մեկ անգամ ևս փորձում է ձեռք բերել Սնեյդերին
11:45
"Մանչեսթեր Յունայթեդը" մեկ անգամ ևս փորձում է ձեռք բերել Սնեյդերին
 Ըստ բրիտանական հեղինակավոր Daily Mail պարբերականի տարածած տեղեկատվության՝ անգլիական "Մանչեսթեր Յունայթեդը" մեկ անգամ ևս փորձում է իրականացնել միլանյան "Ինտերի" հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի տեղափոխությունը "Օլդ Թրաֆֆորդ": Պարբերականը հավաստիացնում է, որ հոլանդացին կրկին հայտնվել է "կարմիր սատանաների" ուշադրության կենտրոնում, քանի որ վերջիններս չեն կարողացել ձեռք բերել իտալական "Ուդինեզեի" չիլիացի առաջատար հարձակվող Ալեքսիս Սանչեսին, որի համար պայքարում են կատալոնական "Բարսելոնան" և Թուրինի "Յուվենթուսը", ինչպես նաև ևս մի քանի եվրոպական ակումբներ: Որպեսզի տեղի ունենա Սնեյդերի տրանսֆերը դեպի "Յունայթեդ", չի բացառվում, որ "Ինտերն" ու "մանկունյացիները" ֆուտբոլիստների փոխանակման գնան:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 455 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0