Home » 2012 » Հունվար » 29 » "Մանչեսթեր Յունայթեդը" փորձում է նոր դարպասապահ գնել
09:25
"Մանչեսթեր Յունայթեդը" փորձում է նոր դարպասապահ գնել
 Ինչպես տեղեկացնում են բրիտանական տաբլոիդները, "Մանչեսթեր Յունայթեդի" ղեկավարությունը, տեսնելով դարպասապահներ Դավիդ Դե Խեայի և Լինդենգարդի ոչ ստաբիլ խաղը, ցանկանում է ուժեղացնել թիմի հենց այդ հատվածը` գնելով ավելի փորձառու և ստաբիլ խաղ ցուցադրող դարպասապահի: Այն բանից հետո, ինչ պարզ դարձավ, որ թիմի հիմնական դարպասապահի գլխավոր հավակնորդ Դավիդ Դե Խեան տեսողության հետ խնդիրներ ունի, "մանկունյացիները" կրկին ուղղվեցին իտալական "Ուդինեզեյի" հիմնական դարպասապահ Սամիր Հանդանովիչի կողմը: Ըստ 4-4-2.com կայքի ունեցած տեղեկությունների` Անգլիայի գործող չեմպիոնները պատրաստ են հրաժարվել Դե Խեայի ծառայություններից, միայն թե իատալական կողմի ներկայացուցիչները համաձայնեն իրենց տալ սլովակ դարպասապահին իսպանացու դիմաց: Նշվում է, որ խաղացողների փոխանակում կատարելու որոշման կայացման մեջ հիմնարար դեր է ունեցել Դավիդ Դե Խեայի բարձր աշխատավարձը, ով, ըստ "կարմիր սատանաների" ղեկավարության, ստանում է ավելին, քան արժանի է:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 478 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0