Home » 2011 » Հուլիս » 9 » "Մանչեսթեր Յունայթեդը" շարունակում է մնալ սեքսուալ սկանդալների կենտրոնում
21:26
"Մանչեսթեր Յունայթեդը" շարունակում է մնալ սեքսուալ սկանդալների կենտրոնում
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդը" շարունակում է մնալ սեքսուալ սկանդալների կենտրոնում: Դեռ չի մոռացվել Ուեյն Ռունիի դավաճանության պատմությունը վերջինիս կնոջ հղիության ժամանակ: Այնուհետև լուրեր տարածվեցին, որ Ռայան Գիգզը սիրավեպ է ունեցել եղբոր կնոջ հետ: Այժմ ուշադրության կենտրոնում է հայտնվել "կարմիր սատանաների" մեկ այլ ֆուտբոլիստ՝ Ռիո Ֆերդինանդը:  Դատարանի տվյալներով՝ սկսած 2002թ.-ից մոտ 10 կին պնդել են, որ սեռական հարաբերություններ են ունեցել անգլիացի ֆուտբոլիստի հետ, մինչդեռ Ֆերդինանդն այն ժամանակ արդեն իսկ ամուսնացած է եղել Ռեբեկա Էլիսոնի հետ: Նրանց թվում են փոփ-երգչուհի, բրազիլուհի մոդել, ավիաուղեկցորդուհի, որի հավաստիացմամբ ֆուտբոլիստը ստիպել է նրան ազատվել երեխայից, երկու մոդել՝ Իսրայելից, նաև մերկապարուհի, ինչպես նաև Հոլի Մակգուայրը, ում իբրև թե ֆուտբոլիստն ասել է, որ ինքը ազատ է և ամուսնացած չէ:

Արդյունքում ստացվում է, որ Ֆերդինանդը կարող է իր սիրուհիներից ֆուտբոլային թիմ ստեղծել:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 489 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 2