Home » 2011 » Հուլիս » 31 » "Մանչեսթերը" ռևանշի հասավ
14:21
"Մանչեսթերը" ռևանշի հասավ
Այսօր վաղ առավոտյան կայացած "Մանչեսթեր Յունայթեդ"-"Բարսելոնա" հանդիպումը ավարտվել է "կարմիրների" հաղթանակով 2-1 հաշվով: Խաղը հիանալի ֆուտբոլային մթնոլորտում էր անցնում և շատ սուր ընթացք ուներ: Հանդիպման ընթացքում առաջինը կարողացան հաջողության հասնել "Մանչեսթեր Յունայթեդի" ֆուտբոլիստները. գեղեցիկ հարվածով աչքի ընկավ Լուիշ Նանին: Հետո խաղի հաշիվը հավասարվեց Տիագո Ալկանտարայի խփած ֆանտաստիկ գոլի շնորհիվ, բայց Մայքլ Օուենը կարողացավ մեկ անգամ ևս գրավել "Բարսելոնայի" դարպասը և վերջնական հաջողություն բերել իր թիմին:
Ստորև նշենք, թե ինչպիսի կազմերով են խաղացել թիմերը.
"Բարսելոնա"՝ Վալդես - դոս Սանթոս, Ֆոնտաս (Արմանդո 73'), Բուսկետս, Աբիդալ (Բալիյ 73') - Տիագո Ալկանտարա, Ինյեստա (Ռիվերոլա 77'), Պեդրո (Էսպինոսա 86') - Վիլյա (Կարմոնա 62'), Աֆելլայ (Կուենսա 43')
"Մանչեսթեր Յունայթեդ"` դե Խեա - Ռաֆայել (Ֆաբիո 17'), Վիդիչ (Ջոնս 76'), Էվանս, Էվրա, (Սմոլինգ 46') - Նանի, Քլևերի, Անդերսոն (Գիգզ 46'), Յանգ (Օբերտան 62') - Ռունի (Օուեն 76'), Ուելբեկ (Դիուֆ 76'):
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 534 | Added by: Hartsat | Tags: կազմ, Բարսելոնա, Տիագո Ալկանտարա, Մանչեսթեր Յունայթեդ, Լուիշ Նանի, Մայքլ Օուեն | Rating: 5.0/2
Total comments: 1