Home » 2012 » Դեկտեմբեր » 9 » Մանչեսթերյան դերբիում ուժեղ էր "Յունայթեդը"
22:34
Մանչեսթերյան դերբիում ուժեղ էր "Յունայթեդը"
 Անգլիայի "Պրեմիեր լիգայի" արդեն 16-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ Մանչեսթերում, որտեղ մրցում էին քաղաքի երկու գլխավոր թիմերը` "Մանչեսթեր Սիթին" և "Մանչեսթեր Յունայթեդը": Սկզբունքային այս մրցավեճի առաջին խաղակեսը ընթացավ "Յունայթեդի" շատ վստահ առավելությամբ, որը Ուեյն Ռունիի դուբլի շնորհիվ էլ առավելությամբ ավարտվեց խաղակեսը: Երկրորդ խաղակեսում պատկերը լիովին փոխվեց. Յայա Տուրեն, հետո էլ Պաբլո Սաբալետան, գրավելով Դավիդ դե Խեայի դարպասը, հավասարացրին հաշիվը: Ոչ-ոքին անխուսափելի էր թվում մինչև մրցավարի ավելացրած ժամանակը, որի առաջին իսկ րոպեին Ռոբին վան Պերսին տուգանայինից կատարած հարվածով հաղթանակ պարգևեց "Յունայթեդին": Արդեն այս հաղթանակից հետո "Յունայթեդը" ներկայումս 6 միավորով առաջ անցավ իր հիմնական ախոյան "Մանչեսթեր Սիթիից", որն այսօր դեռևս 2-րդ տեղում է:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 624 | Added by: Arm | Rating: 5.0/1
Total comments: 0