Home » 2012 » Նոյեմբեր » 2 » Մանչինչին շատ փող չի՞ ցանկացել
08:16
Մանչինչին շատ փող չի՞ ցանկացել
 Ինչպես այսօր հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները, այս տարվա ամռանն Անգլիայի գործող չեմպիոն "Մանչեսթեր Սիթիի" իտալացի անվանի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կարող էր գլխավորել ֆրանսիական լիգայում հանդես եկող "Մոնակոն": Այդ ակումբի ղեկավարները շուրջ երեք ամիս բանակցել են Ռոբերտո Մանչինիի հետ և նույնիսկ վստահ են եղել, որ հաստատ դրական պատասխան կստանան: Իտալացուն առաջարկվել էր հինգ տարվա պայմանագիր: Ֆրանսիական ակումբի սեփականատեր, ռուս հայտնի միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևը պատրաստ է եղել Ռոբերտո Մանչինիին վճարել տարեկան 8 մլն եվրո աշխատավարձ: Եթե Մանչինին էլ համաձայնվեր լքել աղաքաբնակներին", ապա նա հաստատապես կդառնար աշխարհի երրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչը՝ իր հայրենակից Կառլո Անչելոտտիից ("ՊՍԺ") և հոլանդացի հեղինակավոր մասնագետ Գուս Հիդինգից հետո ("Անժի"):
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 479 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0