Home » 2011 » Հուլիս » 17 » Մանչինի. "Ագուերոն կլինի Տևեսին փոխարինողը"
19:38
Մանչինի. "Ագուերոն կլինի Տևեսին փոխարինողը"
 Արգենտինայի ազգային հավաքականի երկու առաջատար հարձակվողներ Կառլոս Տևեսը և Սերխիո Ագուերոն ունեն անչափ բարդ բնավորություն և չեն ցանկանում ելույթները շարունակել իրենց ներկայիս ակումբներում: Տևեսը փորձում է դուրս գալ "Մանչեսթեր Սիթիի" սարդոստայնից, իսկ Ագուերոն էլ հայտարարել է, որ չի ցանկանում մնալ Մադրիդի "Ատլետիկոյում": Այս հարցը լուծելու համար "քաղաքաբնակները" երկար նստել ու մտածել են, որ առաջին կարճահասակ արգենտինացուն կարող է փոխարինել մյուս կարճահասակը: Այս կապակցությամբ "քաղաքաբնակների" գլխավոր մարզիչ իտալացի Ռոբերտո Մանչինին բրիտանական Sky Sports լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ ասել է. "Մենք դեռ գտնվում ենք սպասողական վիճակում: Ագուերոն կարող է հիանալի հանդես գալ "Սիթիում", ինչպես Կառլոսը: Կունը երիտասարդ է, եռանդուն և կարող է շատ գոլեր հեղինակել Մարիո Բալոտելլիի և Էդին Ձեկոյի հետ մեկտեղ:
Այն հարցին, թե արդյո՞ք "քաղաքաբնակներն" արդեն պաշտոնական առաջարկ են կատարել "Ատլետիկոյին" Ագուերոյին ձեռք բերելու համար, Մանչինին պատասխանել է. "Ճիշտն ասած, այո: Սակայն մենք դեռ պետք է սպասենք":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 443 | Added by: Hayk | Tags: Մանչեսթեր Սիթի, Կառլոս Տևես, Ռոբերտո Մանչինի, Արգենտինայի ազգային հավաքական, Մարիո Բալոտելլի, Sky Sports, քաղաքաբնակ, Սերխիո Ագուերո, Մադրիդի Ատլետիկո | Rating: 5.0/1
Total comments: 0