Home » 2011 » Հուլիս » 25 » Մանչինի. "Երևի այս շաբաթ կգնենք Ագուերոյին"
16:38
Մանչինի. "Երևի այս շաբաթ կգնենք Ագուերոյին"
 Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" գլխավոր մարզիչ իտալացի Ռոբերտո Մանչինին լրագրողներին պատմել է, որ իր թիմն արդեն այս շաբաթ կարող է պայմանագիր ստորագրել Մադրիդի "Ատլետիկոյի" արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյի հետ: Իտալացի մասնագետն ասել է. "Առայժմ չգիտեմ, թե գործարքն ինչպես է ընթանում: Գիտեմ, որ մենք բանակցություններ էինք վարում "Ատլետիկոյի" հետ: Կարծում եմ՝ առաջիկա 4-5 օրը մենք կավարտենք տրանսֆերը: Եթե մենք համաձայնության գանք "Ատլետիկոյի" հետ, ես պետք է հանդիպեմ Սերխիոյին՝ տեսնելու, թե նա ինչ է մտածում մեր ակումբ տեղափոխվելու մասին":

Հիշեցնենք, որ "Ամերիկայի գավաթի" ավարտից հետո Ագուերոն որոշել է չվերադառնալ մադրիդյան ակումբ:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 431 | Added by: Hayk | Tags: Ամերիկայի գավաթ, Մանչեսթեր Սիթի, Ռոբերտո Մանչինի, գլխավոր մարզիչ, Սերխիո Ագուերո, Մադրիդի Ատլետիկո, հարձակվող | Rating: 5.0/1
Total comments: 0