Home » 2011 » Հոկտեմբեր » 30 » Մանչինի. "Հո՞ չենք կարող յուրաքանչյուր խաղում 6 գնդակ խփել"
23:24
Մանչինի. "Հո՞ չենք կարող յուրաքանչյուր խաղում 6 գնդակ խփել"
 Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին անգլիական "Պրեմիեր լիգայի" 10-րդ տուրի շրջանակներում սեփական հարկի տակ "Վուլվերհեմթոնի" նկատմամբ 3-1 հաշվով տոնած հաղթանակից հետո լրագրողների հետ խոսել է այդ հանդիպման մասին. "Իհարկե, ամեն խաղում մրցակցի դարպասը 6 գնդակ ուղարկելը շատ բարդ գործ է, սակայն այսօր այդպիսի բան կարող էր լինել. մենք ունեինք բազմաթիվ պահեր և եթե բոլորն էլ իրականացնեինք, ապա այդպիսի հաշիվ անկասկած կլիներ, սակայն նրանք ունեին շատ լավ դարպասապահ: Երկրորդ խաղակեսում ուղղակի շատ լավ գործեցինք, քանի որ մեր նպատակը սկզբից հաղթանակի հասնելն էր, հետո միայն մտածել խփած գնդակների մասին: "Մանչեսթեր Յունայթեդի" նկատմամբ 6-1 հաշվով տոնած հաղթանակից հետո ես ցանկանում եմ, որպեսզի իմ սաները հասկանան, որ չեմպիոն դառնալու համար մեզ ավելի բարդ խաղեր են սպասվում: Ֆուտբոլում ամեն բան կարող է կտրուկ փոխվել ընդամենը րոպեների ընթացքում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 462 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0