Home » 2012 » Հունվար » 9 » Մանչինի. "Մրցավարը հեռացրեց Կոմպանիին Ռունիի հրահանգով"
10:57
Մանչինի. "Մրցավարը հեռացրեց Կոմպանիին Ռունիի հրահանգով"
 Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" իտալացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է երեկ կայացած քաղաքային դերբիի ամենավիճարկելի պահը, երբ հանդիպման գլխավոր մրցավար Քրիս Ֆոյը միանգամից խիստ կասկածելի կարմիր քարտ ցույց տվեց "Սիթիի" կենտրոնական պաշտպան Վինսենտ Կոմպանիին. "Այնտեղ չկար կարմիր քարտ: Մրցավարը կայացրեց այդ որոշումը, քանի որ Ռունին նրան դա հուշեց: Ես չեմ ցանկանում քննադատել մրցավարին, սակայն մենք դիմելու ենք Անգլիայի Ֆուտբոլային ասոցիացիային` ֆուտբոլիստի որակազրկումը չեղյալ համարելու համար",-ասել է Մանչինին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 436 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0