Home » 2012 » Ապրիլ » 28 » Մանչինի. "Նույնիսկ եթե մենք հաղթենք "Յունայթեդին", ապա..."
16:20
Մանչինի. "Նույնիսկ եթե մենք հաղթենք "Յունայթեդին", ապա..."
 Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" իտալացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է, որ նույնիսկ "Մանչեսթեր Յունայթեդի" նկատմամբ հաղթանակն իր թիմին չի կարող ապահովել չեմպիոնություն։ Հեղինակավոր BBC լարտվական գործակալությունը մեջբերում է իտալացի մասնագետի խոսքերը․ "Կարծում եմ, որ նույնիսկ այն դեպքում, եթե մենք հաղթենք "Յունայթեդին", ապա Անգլիայի չեմպիոն դառնալու հիմնական հավակնորդը կշարունակի լինել "Յունայթեդը"։ Նրանք ավելի շատ հնարավորություն ունեն դառնալու չեմպիոն, քան մենք, քանի որ առջևում հանդիպումներ ունենք այնպիսի թիմերի հետ, ինչպիսին են "Նյուքասլն" ու "Քուինզ Պարկ Ռեյնջերսը", իսկ ահա "Յունայթեդը" հանդիպումներ կանցկացնի "Սուոնսիի" և "Սանդեռլենդի" դեմ։ Կարծում եմ, որ այս երկու հանդիպումներում հաղթանակի հասնելը նրանց համար շատ հեշտ կլինի"։
     Հիշեցնենք, որ անգլիական "Պրեմիեր լիգայի" 36-րդ տուրի շրջանակներում կայանալիք "Մանեսթեր Սիթի" - "Մանչեսթեր Յունայթեդի" հանդիպումը տեղի կունենա ապրիլ ամսվա վերջին օրը՝ ապրիլի 30-ին։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 472 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0