Home » 2011 » Դեկտեմբեր » 20 » Մանչինի. "Ուզում ենք, որ Տևեսը վերադառնա և սկսի ֆուտբոլ խաղալ"
17:45
Մանչինի. "Ուզում ենք, որ Տևեսը վերադառնա և սկսի ֆուտբոլ խաղալ"
 Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հերթական անգամ հերքել է հարձակվող Կառլոս Տևեսի վարձավճարով թիմից հեռանալու հավանականությունը: Մանչինիի խոսքերը մեջբերում է բրիտանական հայտնի The Guardian պարբերականը. "Կարծում եմ` մենք կգտնենք այն ոսկե միջինը, որը ձեռնտու կլինի թե մեզ, թե Տևեսին: Մենք ուզում ենք, որ Կառլոսը վերադառնա Արգենտինայից և սկսի ֆուտբոլ խաղալ: Երկու կողմերի համար էլ ամենաձեռնտու տարբերակը նրան վաճառելն է, բայց վարձավճարով տալ նրան չենք պատրաստվում: Երբ "Սիթին" աչք է դնում ինչ-որ մեկին, մենք նրա համար վճարում ենք ամբողջ գումարը, իսկ ուրիշները չգիտես ինչու նախընտրում են վարձավճարով տարբերակը":
     Հիշեցնենք, որ հարձակվողի համար գլխավոր հավակնորդը իտալական "Միլանն" է:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 360 | Added by: narekinho | Rating: 5.0/2
Total comments: 0