Home » 2011 » Մայիս » 18 » Մանչինիին պարգևատրել են
06:20
Մանչինիին պարգևատրել են

Հանրահայտ Goal.com ֆուտբոլային կայքը տեղեկացնում է, որ անգլիական "Մանչեսթեր Սիթիի" իտալացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին 1 մլն ֆունտ ստեռլինգ պարգևավճար է ստացել այն բանի համար, որ կարողացել է "քաղաքաբնակներին" դուրս բերել 2011-12թթ. "Չեմպիոնների լիգայի" խաղարկություն:
Միևնույն ժամանակ, "Մանչեսթեր Սիթիի" սեփականատեր շեյխ Մանսուրը` Անգլիայի գավաթի խաղարկությունում հաղթելու համար, իտալացի մասնագետին և թիմի բոլոր ֆուտբոլիստներին խոստացել է մոտ ժամանակներս վճարել ևս մեկ պատկառելի պարգևավճար:
Հիշեցնենք, որ  Անգլիայի "Պրեմիեր լիգայի" մրցաշարային աղյուսակում "Մանչեսթեր Սիթին" երեկ զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, միևնույն ժամանակ պահպանելով Լոնդոնի "Արսենալին" առաջատար եռյակից դուրս մղելու բոլոր հնարավորությունները, որից էլ օգտվելով` Մանչինիի թիմը երեկ հաղթեց "Սթոք սիթիին" խոշոր 3-0 հաշվով` Վենգերի թիմից առաջ անցավ 1 միավորով:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 486 | Added by: Hartsat | Rating: 5.0/3
Total comments: 1