Home » 2011 » Նոյեմբեր » 3 » Մանչինին դեռ կարող է ներել Տևեսին
18:44
Մանչինին դեռ կարող է ներել Տևեսին
Մանչինին դեռ կարող է ներել Տևեսին Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" մարզաբազայում հերթական սկանդալը կարող է ձևավորվել: Բանն այն է, որ այն բանից հետո, երբ "Չեմպիոնների լիգայի" խմբային փուլի շրջանակներում Մյունխենի "Բավարիայի" հետ կայացած հանդիպման ժամանակ Կառլոս Տևեսը հրաժարվել է դուրս գալ խաղադաշտ, "քաղաքաբնակների" գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է, որ Տևեսն այսուհետ տեղ չունի թիմում և դուրս չի գալու խաղադաշտ: Բայցևայնպես, իտալական հեղինակավոր Corriere della Sera պարբերականին տված հարցազրույցի ժամանակ իտալացի մասնագետն ասել է, որ ամեն ինչ դեռ ավարտված չէ Տևեսի համար. "Ամեն ինչ կախված է Կառլոսից: Եթե նա ներողություն խնդրի ինձանից և ողջ թիմից, ապա ամեն ինչ կլինի այնպես, ինչպես նախկինում: Բայց եթե դա չկատարի, ապա... նա կարող է մեզ համար մեծ գումարի աղբյուր հանդիսանալ, քանի որ շուտով բացվելու է ձմեռային տրանսֆերային պատուհանը: Ես չեմ ցանկանում, որ իմ և Կառլոսի միջև եղած տարաձայնությունները երկար տևեն: Ես կարող եմ ներել նրան":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 485 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0