Home » 2012 » Հունվար » 28 » Մանրամասներ Հայաստանի ազգային ընտրանու խաղերի մասին
09:24
Մանրամասներ Հայաստանի ազգային ընտրանու խաղերի մասին
 Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, մեր ազգային հավաքականի համար այսօր հերթական ընկերական հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերել: ՀՖՖ-ի և Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև այսօր ստորագրվել է պայմանագիր, ըստ որի` ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օրը` օգոստոսի 15-ին, Երևանում կկայանա Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպում:
   Հարկ է հիշեցնել, որ Հայաստանի ու Բելառուսի ազգային հավաքականները 2010թ.-ի փետրվարին ընկերական հանդիպում էին անցկացրել Թուրքիայի Անթալիա քաղաքում: Այդ ժամանակ բելառուսները հաղթել էին 3-1 հաշվով, իսկ 2008թ.-ի փետրվարին էլ Հայաստանը Մալթայում Բելառուսին հաղթել էր 2-1 հաշվով: Նշենք, որ կողմերը ժամանակին մրցակիցներ են եղել նաև Աշխարհի առաջնության ընտրական փուլում:
   Հավելենք, որ փետրվարի 28-ին Հայաստանը Լիմասոլում ընկերական հանդիպում կանցկացնի Սերբիայի հետ, իսկ մեկ օր անց Լարնակայում կհանդիպի Կանադայի ազգային ընտրանուն: 
   Սպասվում է, որ Հայաստանի ազգային հավաքականը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի այս տարվա մայիսին` հյուրընկալվելով Ֆրանսիայի հավաքականին:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 442 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0