Home » 2012 » Հունվար » 12 » Մաքսվելն էլ է ցանկացել հեռանալ "Բարսելոնայից"
17:16
Մաքսվելն էլ է ցանկացել հեռանալ "Բարսելոնայից"
 Կատալոնական "Բարսելոնայի" ձախ եզրային պաշտպան Մաքսվելը հայտարարել է, որ արդեն հոգնել է Իսպանիայի առաջնությունից և ցանկանում է կարիերան շարունակել այլ երկրի առաջնությունում, մասնավորապես` ֆրանսիական "Լիգա 1"-ում: Նշվում է, որ բրազիլացին այսպիսի որոշում է ընդունել, քանի որ չի կարողանում հաստատվել հիմնական կազմում, որտեղ հիմնովին հաստատվել են Էրիկ Աբիդալը և Ադրիանոն, որոնք ժամանակ առ ժամանակ փոխարինում են իրար: Այս կապակցությամբ կատալանների գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է. "Մաքսվելն եկավ ինձ մոտ և ասաց, որ առաջարկ է ստացել ֆրանսիական "ՊՍԺ"-ից և ցանկանում է առաջարկն ընդունել: Նա ցանկանում է հեռանալ և խնդրում է, որ ակումբը նրա` "ՊՍԺ" տեղափոխվելու ճանապարհին խոչընդոտ չլինի":
   Այսօր ֆրանսիական հեղինակավոր France Football պարբերականը հանդես է եկել մի հոդվածով, ըստ որի` կատալոնական "Բարսելոնայի" և ֆրանսիական "ՊՍԺ"-ի միջև ձեռք է բերվել համաձայնություն Մաքսվելի տեղափոխության վերաբերյալ: Մոտակա օրերս փարիզյան ակումբի մարզաբազայում բուժզննում անցնելուց հետո բրազիլացի պաշտպանը պաշտոնապես կներկայացվի որպես "ՊՍԺ"-ի ֆուտբոլիստ:
     Հավելենք, որ ինչ վերաբերում է Մաքսվելի տրանսֆերի ֆինանսական մասին, ապա որևէ տեղեկություն չկա:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 605 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0