Home » 2012 » Հունվար » 25 » Մարադոնա. "Իրականում Գվարդիոլան ցանկանում է գլխավորել "Ինտերը"
13:18
Մարադոնա. "Իրականում Գվարդիոլան ցանկանում է գլխավորել "Ինտերը"
 Լեգենդար արգենտինացի հարձակվող և ոչ այդքան փորձառու մարզիչ Դիեգո Արմանդո Մարադոնան խոսել է կատալոնական "Բարսելոնայի" երիտասարդ գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի ապագայի մասին: Հեղինակավոր El Economista պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Մրադոնան ասել է. "Ես կարծում եմ, որ եթե Պեպը որոշում կայացնի հեռանալ "Բարսելոնայից", ապա նա կգլխավորի իտալական որևէ ակումբ: Ես այնպիսի զգացում ունեմ, որ իրականում Գվարդիոլան ցանկանում է գլխավորել "Ինտերը": Իհարկե, Պեպը շատ առաջարկներ կունենա աշխարհի տարբեր ծայրերից, քանի որ նա մեծ մասնագետ է: Այդ պատճառով նա արժանի է աշխատել աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հետ, ովքեր հիմա հանդես են գալիս հենց "Բարսելոնայում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 489 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0