Home » 2011 » Մայիս » 1 » Մարադոնա. "Մեսսին Մարադոնա չէ"
09:27
Մարադոնա. "Մեսսին Մարադոնա չէ"
Արգենտինայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան հերթական անգամ Marca պարբերականի լրագրողի հետ խոսել է այն մասին, որ իրեն և "Բարսելոնայի" արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին անընդհատ համեմատում են. "Ինչո՞ւ Մարադոնա և Մեսսի։ Ես իմ կարիերան եմ ունեցել, իսկ Մեսսին իրենն ունի։ Թե ով է մեզանից լավը, ցույց կտա ժամանակը։ Որոշ մարդկանց դուր է գալիս իմ խաղը, իսկ մյուսներին՝ Լեոյինը":
"Կապտանռնագույների" աստղի հետ իր անձնական հարաբերությունների մասին Մարադոնան ասել է. "Մենք ընկերներ չենք, բայց Լեոն գիտի, որ ցանկացած ժամանակ կարող է ինձ զանգահարել։ Մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք։ Ես շատ եմ զրուցել նրա հետ և շատ խորհուրդներ եմ տվել նրան"։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 512 | Added by: Hartsat | Rating: 4.2/5
Total comments: 2