Home » 2011 » Հուլիս » 12 » Մարադոնան ավտովթարի է ենթարկվել
16:21
Մարադոնան ավտովթարի է ենթարկվել
 Բրիտանական Reuters լարտվական գործակալությունը տեղեկացնոմ է, որ Արգենտինայի ազգային հավաքականի լեգենդար հարձակվող Դիեգո Արմանդո Մարադոնան Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսից ոչ այնքան հեռու գտնվող վայրում ավտովթարի է ենթարկվել: Ըստ տեղեկությունների՝ արգենտինացին շտապում էր մոր մոտ, ով գտնվում էր հիվանդանոցում և նրա վիճակը կրիտիկական էր: Շտապելու պատճառով Մարադոնայի մեքենան մխրճվել է ընթացող ավտոբուստներից մեկի մեջ: Հետագայում արգենտինացին և նրա ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ մանրամասն բուժզննումից հետո պարզ է դարձել, որ երկուսի մոտ էլ ծանր վնասվածքներ չկան և երկուսն էլ դուրս են գրվել հիվանդանոցից:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 439 | Added by: Hayk | Tags: Reuters, ավտովթար, Արգենտինա, Բուենոս Այրես, Դիեգո Արմանդո Մարադոնա | Rating: 5.0/2
Total comments: 0