Home » 2012 » Դեկտեմբեր » 30 » Մարադոնան հոյակապ քայլ է համարել Կասիլյասին չխաղացնելը
10:01
Մարադոնան հոյակապ քայլ է համարել Կասիլյասին չխաղացնելը
 Աշխարհահռչակ Դիեգո Մարադոնան էլ մեկնաբանել է Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի` "Արքայական թիմի" դարպասապահ Իկեր Կասիլյասին` պահեստայինների նստարանին թողնելու քայլը` այն որակելով որպես հիանալի արարք: "Ես, իրոք, դա հիանալի քայլ եմ համարում, քանի որ այդ հզոր թիմում որոշումներ կայացնում է հենց Մոուրինյոն: Այդպես եղել է հաղթանակների ու ոչ-ոքիների ժամանակ, այդպես է նաև պարտությունների ժամանակ: Եթե այս մարզչի հետ պայմանագիր է ստորագրվել, ապա հենց նա պետք է ընդունի, թե ով պետք է խաղա իր թիմում: Եթե համեմատենք Դանիել Ալվեշի ու Ալվարո Արբելոայի արդյունավետությունը խաղադաշտում, ապա պետք է հարց բարձրացնել, թե ինչու է հենց Արբելոան խաղում "Ռեալում": Բայց դա մարզչի ցանկությունն է, այսօր մարզիչն է ցանկանում այս կամ այն խաղացողին: Պետք է համեմատել թիմերին, տեսնել, թե որ թիմն ավելի ուժեղ խաղացողներ ունի և նոր միայն պահանջել հաղթանակներ",- ասել է հանրահայտ արգենտինացին, ով Ժոզե Մոուրինյոյի մոտ ընկերն է:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 594 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0