Home » 2011 » Նոյեմբեր » 3 » Մարադոնան Կասսանոյին նամակ է ուղարկել
18:23
Մարադոնան Կասսանոյին նամակ է ուղարկել
 Արգենտինայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Դիեգո Արմանդո Մարադոնան նամակ է ուղարկել իտալական գրանդ "Միլանի" երկու իտալացի ֆուտբոլիստներ Ջենարո Գատուզոյին և Անտոնիո Կասսանոյին, ովքեր առողջական մի քանի խնդիրներ ունեն: Մարադոնայի նամակը հրապարակվել է իտալական հեղինակավոր Il Corriere dello Sport պարբերականում, որը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը. "Ինձ հայտնի են այն մտորումները, տանջանքներն ու խնդիրները, որոնք հայտնվում են մարդու գլխում այդպիսի պահերին: Ես գիտեմ, թե ինչ է նշանակում լինել միայնակ, որի պատճառով շրջակայքում ամեն ինչ սև է դառնում: Այս բոլորը ես ևս զգացել եմ, այդ պատճառով հիմա իմ կարեկցանքն եմ հայտնում քեզ` Կասսանո, և Գատուզոյին, ով նունպես հիմա ծանր ժամանակներ է ապրում":
  Հիշեցնենք, որ Իտալիայի ազգային հավաքականի առաջատար հարձակվող Կասսանոն անմիջապես հոսպիտալացվել է Միլանի օդանավակայանում: Կասսանոն կատակում էր թիմակիցների հետ, երբ հանկարծ տեսողության վատթարացում է նկատել, ինչպես նաև խոսելու և քայլելու դժվարություն է զգացել: Շաբաթ օրը իտալացին ընդհանուր բուժզննում է անցել, որի արդյունքում հաստատվել է սրտի վիրահատության անհրաժեշտությունը: Կասսանոյի մոտ սրտի անոմալիաներ է հայտնաբերվել, որի պատճառով վատանում է արյան շրջաառությունը գլխում:
  Այսօր պարզվել է, որ երեկ Կասսանոյին վիրահատել են, որը լավ է անցել: Այս վիրահատությունից ամբողջությամբ ապաքինվելու համար Կասսանոն խաղադաշտում չի հայտնվի շուրջ կես տարի:
  Այս կապակցությամբ "Միլանի" փոխնախագահ Ադրիանո Գալիանին ասել է. "Նախնական տեղեկություններով` Կասսանոն խաղադաշտ կվերադառնա 4.5 կամ 6 ամիս անց":
Ինչ վերաբերում է Գատուզոյին, ապա իտալացին շարքից դուրս եկավ Կասսանոյի հոսպիտալացվելուց մեկ շաբաթ առաջ: Ըստ նախնական հետազոտությունների` Գատուզոյի մոտ ձախ աչքի կուրացում է նկատվում: Իր կուրացման մասին Գատուզոն ասել է. "Ես տեսնում եմ Իբրահիմովիչին, սակայն երևում են միանգամից 4 ֆուտբոլիստներ":
  Առողջական խնդիրների պատճառով իտալացին կարող է բաց թողնել մի քանի ամիս կամ ողջ մրցաշրջանը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 472 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0