Home » 2012 » Փետրվար » 15 » Մարադոնան փող է ուզում
18:23
Մարադոնան փող է ուզում
 Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստը շարունակում է իր վրա հրավիրել մամուլի ներկայացուցիչներին: Հաղորդվում է, որ պարոն Մարադոնան, ով գլխավորում է արաբական "Ալ-Վասլ" ակումբը, կարծում է, որ թիմի ղեկավարությունը չի ցանկանում իրեն նոր պայմանագիր առաջարկել, քանի որ այդ դեպքում ինքը ցանկանում է ավելի շատ աշխատավարձ ստանալ, քան ստանում է ներկայումս: Մարադոնան ասել է. "Ես ցանկանում եմ թիմին մեծ բարձրունքների հասցնել, որի դիմաց կարծում եմ, որ ավելի քիչ աշխատավարձ եմ ստանում: Այս առիթով մի քանի անգամ հանդիպում եմ ունեցել թիմի սեփականատիրոջ հետ, և փորձում ենք ընդհանուր հայտարարի գալ: Ես ֆուտբոլում եմ արդեն 30 տարի, և այս տարիների ընթացքում չի եղել մի այնպիսի հարց, որին չկարողանամ լուծում տալ: Վստահ եմ, որ իմ փորձը դեռ շատ է օգնելու "Ալ-Վասլին":
     Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարադոնան հայտարարել էր, որ եթե արաբական թիմի ղեկավարությունը հրաժարվի իրեն վճարել այն գումարը, որը ցանկանում է, ապա անհապաղ կլքի թիմին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 418 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0