Home » 2011 » Հուլիս » 21 » Մարադոնան խորհում է Բատիստայի փոխարեն
10:44
Մարադոնան խորհում է Բատիստայի փոխարեն

Արգենտինայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան հանրորեն քննադատել է պաշտոնում իրեն փոխարինած Սերխիո Բատիստային և ազգային ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավարությանը՝ "Ամերիկայի գավաթում", այն էլ սեփական երկրպագուների առաջ, անհաջող ելույթների համար:
"Եթե ես հաղթեի "Ամերիկայի գավաթի" խաղարկության չորս հանդիպումներից ընդամենը մեկում՝ կլքեի զբաղեցրածս պաշտոնը,- Մարադոնայի խոսքերն է մեջբերում AP լրատվական գործակալությունը,-շատ բան չեմ կարող ասել այդ մրցաշարի մասին, քանի որ ոչ մի խաղ չեմ դիտել: Իմ` թիմը գլխավորման տարիներին խաղացողներն ավելի երջանիկ էին, քան հիմա: Ամենից շատ վախենում եմ նրանից, որ Լիոնել Մեսսին և այլ արգենտինացի ֆուտբոլիստներ այլևս չեն ցանկանա կրել ազգային հավաքականի մարզաշապիկը: Ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Ժուլիո Գրոնդոնն ինչ ուզում, այն էլ անում է. ահա թե ինչու բարձրակարգ խաղացողները շուտով հեռնալու են թիմից: Եթե երկրում չեն տեսնում, որ նա վատ է աշխատում, ես ոչինչ չեմ կարող անել",-զայրացած ասել է արգենտինացիների ֆուտբոլային "Աստվածը":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 495 | Added by: Hartsat | Tags: Ժուլիո Գրոնդոն, Ամերիկայի գավաթ, Աստված, Լիոնել Մեսսի, Դիեգո Մարադոնա, Արգենտինա, խաղացող, երջանիկ, Սերխիո Բատիստա | Rating: 5.0/2
Total comments: 0