Home » 2011 » Հուլիս » 29 » "Մարականան" կհյուրընկալի եզրափակիչը
12:46
"Մարականան" կհյուրընկալի եզրափակիչը

 Ինչպես հաղորդում է AFP հանդեսը, Բրազիլիայում կայանալիք 2014թ. աշխարհի առաջնության եզրափակիչը տեղի է ունենալու Ռիո դե Ժանեյրոյի հանրահայտ "Մարականա" մարզադաշտում: "Սա վերջնական որոշում է, թեև մենք կարծում ենք, որ կան մի շարք այլ քաղաքներ, որտեղ հնարավոր էր անցկացնել որոշիչ հանդիպումը: "Մարականա" մարզադաշտն արդեն իսկ հյուրընկալել է աշխարհի առաջնության եզրափակիչը 61 տարի առաջ։ Այժմ մենք պետք է որոշենք, թե որտեղ են կայանալու բացման հանդիպումը և կիսաեզրափակիչները",-ասել է մրցաշարի գլխավոր քարտուղար Ջերոմ Վալկեն:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 447 | Added by: Hartsat | Tags: մարզադաշտ, Մարականա, 2014թ. աշխարհի առաջնություն, եզրափակիչ, Բրազիլիա | Rating: 5.0/1
Total comments: 0