Home » 2012 » Ապրիլ » 23 » Marca-ն կարողացել է որսալ Մոուրինյոյի խոսքը
16:45
Marca-ն կարողացել է որսալ Մոուրինյոյի խոսքը
 Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Բարսելոնայից վերադառնալու ճանապարհին՝ Մադրիդի օդանավակայանում, բոլորից թաքուն նախատինքի խոսքեր է ուղղել իր սաներին, որը կարողացել են որսալ իսպանական հեղինակավոր Marca հանդեսի լրագրողները: Ըստ մադրիդյան հանդեսի՝ "Յուրահատուկն" իր սաներին ասել է. "Էյֆորիայի մեջ մի ընկեք: Դեռ ժամանակը չէ տոնելու չեմպիոնությունը, քանի որ մենք դեռ ոչինչ չենք հաղթել":
     Հիշեցնենք, որ երկու օր առաջ Կատալոնիայի "սրտում"՝ "Նոու Կամպ" մարզադաշտում, տեղի ունեցած "Էլ Կլասսիկոյի" ժամանակ Մադրիդի "Ռեալը" 2-1 հաշվով հաղթանակ է տոնել իր հավերժ ախոյանի նկատմամբ: Այս հաղթանակի շնորհիվ ներկայիս դրությամբ մադրիդցիները "կապտանռնագույններին" առաջնության ավարտից 4 տուր առաջ գերազանցում են 7 միավորով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 545 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0