Home » 2011 » Հունիս » 15 » Marca. "Ինտերը" 30 մլն եվրո է առաջարկել Կակայի համար"
14:34
Marca. "Ինտերը" 30 մլն եվրո է առաջարկել Կակայի համար"
 Ինչպես հայտնում է իսպանական Marca պարբերականը, իտալական "Ինտերը" սկսել է Մադրիդի "Ռեալի" հետ բանակցությունները բրազիլացի խաղացող Կակայի տրանսֆերն ամբողջությամբ գնելու համար: Ըստ պարբերականի՝ իտալական ակումբի սկզբնական առաջարկը կազմում է 30 մլն եվրո: Իսկ Մադրիդում այդ գինը քիչ են համարում բրազիլացու համար և պահանջում են առնվազն 40 մլն եվրո: "Ռեալը", Կակային վաճառելով, ցանկանում է գոնե մասամբ կրճատել ակումբի ծախսերը, քանի որ 2 տարի առաջ կիսապաշտպանը "Միլանից" տեղափոխվել էր մադրիդյան գրանդ 67 մլն եվրոյով:
 Պարբերականը նշում է, որ բանակցությունները դեռ նոր են սկսվում և "ներաձուրիները" կարող են բարձրացնել իրենց առաջարկած նախնական գինը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 503 | Added by: narekinho | Rating: 5.0/4
Total comments: 0