Home » 2011 » Հունիս » 14 » Marca. "Նեյմարը պայմանագիր կստորագրի "Ռեալի" հետ"
19:42
Marca. "Նեյմարը պայմանագիր կստորագրի "Ռեալի" հետ"
 Հանրահայտ Marca թերթը տեղեկացնում է, որ բրազիլական "Սանթոսի" և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմար դա Սիլվան շատ մոտ է "Ռեալ" տեղափոխվելուն: Համաձայն մադրիդցիների տրանսֆերային խորհրդատու Էռնեստո Բրոնցետտիի՝ մոտ ժամանակներում Նեյմարը 5 տարվա պայմանագիր կկնքի "Արքայական ակումբի" հետ: Ըստ պարբերականի տված նախնական տեղեկությունների՝ հարձակվողը "Ռեալում" տարեկան կստանա ավելի քան 2 մլն եվրո: Սակայն տրանսֆերի գինը դեռևս հայտնի չէ:
Այսպիսով՝ Նեյմարը կլինի մադրիդցիների չորրորդ ձեռքբերումը Շահինից, Ալթինթոփից և Կալյեխոնից հետո:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 533 | Added by: narekinho | Rating: 5.0/2
Total comments: 5