Home » 2012 » Հուլիս » 24 » Մարինը սպասում է Տորրեսի վերադարձին
08:30
Մարինը սպասում է Տորրեսի վերադարձին
 Լոնդոնի "Չելսիի" գերմանացի 23-ամյա նորեկը երեկ ամերիկացի լրագրողներին պատմել է, որ մեծ անհամբերությամբ է սպասում, թե երբ իրենց թիմին կմիանա իսպանացի հարձակվող Ֆեռնանդո Տորրեսը, ով այս օրերին դեռևս իր հանգիստն է վայելում հայրենիքում: "Այսօր Տորրեսը թիմի լավագույն խաղացողներից մեկն է: Մենք թիմում ունենք շատ լավ եզրային ֆուտբոլիստներ, իսկ ահա իսպանացի հարձակվողը կլինի մեր գլխավոր հաղթաթուղթը: Նրա հետ ուրախ կլինի խաղալը: Լավ գիտեմ, որ Տորրեսը արագ ու կտրուկ ֆուտբոլիստ է, ինչն ինձ միայն ուրախացնում է: Մեծ անհամբերությամբ եմ սպասում այն պահին, երբ արդեն ես կկարողանամ խաղադաշտում հայտնվել Ֆեռնանդո Տորրեսի կողքին, ով շատ մեծ խաղացող է",- ասել է "Չելսիի" նորեկ Մարկո Մարինը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 343 | Added by: Hartsat | Tags: իսպանացի, լրագրող, Մարկո Մարին, նորեկ, Ֆեռնանդո Տորրես, գերմանացի, ամերիկացի | Rating: 5.0/2
Total comments: 0