Home » 2012 » Ապրիլ » 29 » Մարինը կխաղա "Չելսիում"
15:27
Մարինը կխաղա "Չելսիում"
 Գերմանական "Վերդերի" և Գերմանիայի ազգային ընտրանու խաղացող Մարկո Մարինը անգլիական մամուլի ներկայացուցիչներին պատմել է, թե ինչու է որոշել այս մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվել հենց Լոնդոնի "Չելսի"։ "Ես սիրում եմ Անգլիան, իսկ "Չելսին" իմ երազանքների թիմն է։ Ուրախ եմ, որ հնարավորություն եմ ստացել խաղալու այդ ակումբում։ Հույս ունեմ, որ իմ ոճը կօգնի թիմին նոր տիտղոսներ նվաճելու հարցում",- ասել է գերմանացի երիտասարդ խաղացողը։
    Հավելենք, որ 23-ամյա խաղացողն արդեն 5-ամյա պայմանագիր է կնքել "կապույտների" հետ, իսկ նրա տրանսֆերը գնահատվել է 8 մլն եվրո։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 515 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0