Home » 2014 » Հուլիս » 22 » Մարկեսը կոչ է անում երկար մտածել
12:33
Մարկեսը կոչ է անում երկար մտածել

 Կատալոնական "Բարսելոնայի" նախկին պաշտպան Ռաֆայել Մարկեսը հայտարարել է, թե իր նախկին թիմը պետք է մի փոքր ավելի լավ ու երկար մտածի մինչև իսպանական "Վալենսիայի" ֆրանսիացի պաշտպան Ժերեմի Մատյեի համար 20 մլն եվրո վճարելը:
"Մատյեն չունի հմտությունների այն հավաքածուն, որն անհրաժեշտ է "Բարսելոնայի" մակարդակի թիմում խաղալու համար: Բացի այդ վալենսիացիները շատ մեծ գումար են պահանջում ֆուտբոլիստի համար: Կարծում եմ, որ կատալոնացիները պետք է մի փոքր երկար մտածեն, մինչև լուրջ գործի անցնելը",- հայտարարել է Մարկեսը:
Ի դեպ, իսպանական մամուլը պնդում է, որ ի վերջո Մատյեն կլքի "Վալենսիան" 20 մլն եվրոյի դիմաց:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 308 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0