Home » 2012 » Հունվար » 13 » Մարկոս Պիզզելին փոխել է իր ակումբը
19:09
Մարկոս Պիզզելին փոխել է իր ակումբը
 Հայաստանի ազգային հավաքականի բրազիլական արմատներ ունեցող հարձակվող Մարկոս Պիզզելին, ով 2011թ.-ին հանդես էր գալիս Դոնեցկի "Մետալուրգում", այսօր փոխել է իր ակումբը` տեղափոխվելով Կրասնոդարի "Կուբան". տեղեկացնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը: Նշվում է, որ ֆուտբոլիստն արդեն ժամանել է Կրասնոդար, որտեղ մանրակրկին բուժզննումից հետո անհատական պայմանագիր է կնքել: Ըստ կողմերի միջև կնքված պայմանագրի` այն նախատեսված է 3 տարի ժամկետով:
     Հավելենք, որ "Կուբանը" 2011թ.-ի Ռուսաստանի առաջնությունում զբաղեցրել էր 8-րդ տեղը և 2012-ին կխաղա ուժեղագույն ութնյակում:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 444 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0