Home » 2012 » Հուլիս » 28 » Մարկոսը երջանիկ էր Կապելլոյին տեսնելուց հետո
15:57
Մարկոսը երջանիկ էր Կապելլոյին տեսնելուց հետո
 Հայաստանի ազգային ընտրանու բրազիլացի կիսապաշտպան Մարկոս Պիզզելին, ում թիմը երեկ ռուսական "Պրեմիեր լիգայի" 2-րդ տուրի շրջանակներում հանդիպում էր "Մորդովիայի" հետ, լրագրողներին պատմել է, թե ինչպիսի զգացողություններ է ունեցել, երբ "Կուբանի" հանդերձարան է մտել Ռուսաստանի ազգային ընտրանու նորանշանակ գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն: "Շատ հաճելի էր, երբ պարոն Կապելլոն կարևոր խաղից հետո մտավ մեր հանդերձարան և շնորհավորեց 1-0 հաշվով հաղթանակի կապակցությամբ: Ինձ դուր եկավ այն խաղը, որը ցուցադրում էր թիմը իտալացի մասնագետի ներկայությամբ: Իտալացին էլ շնորհավորեց մեզ և ասաց, որ բավական լավ խաղ ենք ցուցադրել ողջ թիմով, ինչի արդյունքում հաղթել ենք",- ասել է բրազիլացին:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 385 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0