Home » 2012 » Հունվար » 22 » Մարկոսը "Կուբանին" կօգնի
14:06
Մարկոսը "Կուբանին" կօգնի

 Իսպանիայի ֆուտբոլիստների ասոցիացիայի հավաքականին 0-1 հաշվով պարտության մատնելուց հետո ռուսական "Կուբանի" գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուն առանձնացրել է թիմի նորեկներ Մարկոս Պիզելլիի և Ալեքսեյ Իոնովի խաղին: "Երբ լավ ու որակյալ խաղացողներ են գալիս թիմ, մարզչի գործը շատ ավելի հաճելի է դառնում: Այսօր մեր նորեկներից մեկը` Իոնովն ապացուցեց, որ ինքը որակյալ ֆուտբոլիստ է, ով, առաջին անգամ հագնելով "Կուբանի" մարզաշապիկը, շատ ակտիվ խաղ ցուցադրեց: Նույնը կարող եմ ասել նաև Պիզելլիի մասին: Մարկոսը մանրամասնորեն ընկալում է խաղը և առաջ տանում թիմին: Անկասկած, նա կարող է ուժեղացնել "Կուբանի" կազմը",- Դան Պետրեսկուի խոսքերն է մեջբերում "Կուբանի" պաշտոնական կայքը:

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 428 | Added by: Hartsat | Rating: 5.0/4
Total comments: 0