Home » 2011 » Հուլիս » 3 » Մարկոսը նույնպես գոհ է
18:40
Մարկոսը նույնպես գոհ է
 Հայաստանի ազգային հավաքականի բրազիլացի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին Դոնեցկի "Մետալուրգի" պաշտոնական կայքին տված հարցազրույցում պատմել է նոր ակումբում իր գործերի մասին. "Ես դեռևս չեմ խաղում իմ առավելագույն հնարավորությունների ներածի չափով: Այս պահին արագորեն օպտիմալ ֆիզիկական որակներ եմ հավաքում, քանի որ ֆունկցիոնալ վիճակս դեռ բավարար չէ 90 րոպե խաղալու համար: Իսկ թիմից տպավորություններս ամենալավն են: Չնայած, որ շատ կարճ ժամանակ է, ինչ թիմում եմ գտնվում, ինձ լավ ընդունեցին այստեղ բոլորը: Թիմակիցների հետ խաղադաշտում որևէ խնդիր չկա, բոլորին էլ հասկանում եմ: Մնում է ռուսերեն սովորել:
Գոհ եմ, որ տեղափոխվեցի հենց  Ուկրաինայի առաջնություն, քանի որ այստեղ կարող եմ աճել "Մետալուրգ" ակումբի հետ միասին"-խոստովանել է մեր ազգային ընտրանու խաղացողը:

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 462 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0