Home » 2012 » Հունվար » 24 » Մարսելո. "Բոլորս նվիրված ենք Մոուրինյոյին"
17:54
Մարսելո. "Բոլորս նվիրված ենք Մոուրինյոյին"
 Երևի բոլորդ էլ արդեն տեղյակ եք, որ վերջին ժամանակներս իսպանական ԶԼՄ-ները հեղեղված էին հայտարարություններով, ըստ որոնց` մադրիդյան թիմում վեճ է բռնկվել գլխավոր մարզիչ Ժոզե Մուորինյոյի, իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասի և կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսի մինչև: Այս կապակցությամբ "սերուցքայինների" բրազիլացի ձախ եզրային Մարսելո Վիեյրան հանդես է եկել անկեղծ հայտարարությամբ, ով խոստովանել է, որ այս ամենը միայն մամուլն է հորինել և որ Բիլբաոյի "Ատլետիկի" նկատմամբ տոնած 4-1 հաշվով կամային հաղթանակն այդ ամենի վառ ապացույցն է: Մարսելոյի խոսքերն է մեջբերում մադրիդյան Marca հանդեսը. "Մենք ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ հանդիսանում ենք շատ լավ կոլեկտիվ: Հանդերձարանում ոչ մի վիճաբանություն չի եղել: Դա մամուլն է հորինել, որպեսզի "Էլ Կլասիկոյից" առաջ ավելի թեժացնի այդքան էլ թեժ մթնոլորտը: Բոլորս նվիրված ենք Մոուրինյոյին":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 481 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0