Home » 2013 » Ապրիլ » 6 » Մարտինեսը կշարունակի խաղալ "Պորտուում"
08:12
Մարտինեսը կշարունակի խաղալ "Պորտուում"
Պորտուգալական "Պորտուի" 27-ամյա կոլումբիացի արդյունավետ հարձակվող Ջեքսոն Մարտինեսը պորտուգալական թիմի հետ երկարաձգել է գործող պայմանագիրը: Նոր կնքված այս պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականը: Ըստ պորտուգալական A Bola հանդեսի՝ Մարտինեսի աշխատավարձը բարձրացել է, և այժմ նա "Պորտուի" ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկն է: Հարկ է նշել, որ պորտուգալական լիգայում 24 խաղ անցկացրած և 23 գոլի հեղինակ դարձած Մարտինեսի հանդեպ այժմ մեծ ուշադրություն են ցուցաբերում այնպիսի թիմեր, ինչպիսիք են "Յուվենթուսը", "Ինտերը", "Չելսին" և "Լիվերպուլը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 392 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0