Home » 2011 » Հուլիս » 30 » Մարտինոն հեռանում է Պարագվայից
07:55
Մարտինոն հեռանում է Պարագվայից
Արգենտինացի ֆուտբոլային մասնագետ Խերարդո Մարտինոն որոշել է լքել Պարագվայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը. այս մասին տեղեկացնում է Reuters բրիտանական գործակալությունը: "Այսօրվանից ես այլևս Պարագվայի հավաքականի գլխավոր մարզիչը չեմ: Կարծում եմ` այս թիմի համար արել եմ հնարավոր ամեն բան և կատարել եմ իմ առաջ դրված առաջադրանքը",-հայտարարել է 48-ամյա Մարտինոն:
Հիշեցնենք, որ Խերարդո Մարտինոյի գլխավորությամբ Պարագվայի հավաքականը հասել է մինչև Աշխարհի 2010թ.-ի առաջնության քառորդ եզրափակիչ, ինչպես նաև վերջերս ավարտված "Ամերիկայի գավաթի" խաղարկությունում դուրս է եկել եզրափակիչ, որտեղ 3-0 հաշվով զիջել է Ուրուգվայի ընտրանուն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 472 | Added by: Hartsat | Tags: Խերարդո Մարտինո, Ամերիկայի գավաթ, գլխավոր մարզիչ, եզրափակիչ, Reuters, Պարագվայ, Ուրուգվայ | Rating: 5.0/1
Total comments: 0