Home » 2011 » Հուլիս » 31 » Մարտինոյի փոխարինողն արդեն հայտնի է
12:33
Մարտինոյի փոխարինողն արդեն հայտնի է

ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Պարագվայի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ֆրանսիսկո Արսեն: Այդ պաշտոնում 40-ամյա մասնագետը փոխարինել է ընդամենը օր առաջ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացած Խերարդո Մարտինոյին: Նշենք, որ վերջին 3 տարիների ընթացքում Արսեն գլխավորում էր պարագվայական "Ռուբիո Նյու" ակումբը:
Հավելենք, որ որպես գործող ֆուտբոլիստ՝ Արսեն Պարագվայի հավաքականի կազմում ելույթ է ունեցել Աշխարհի 2 առաջնություններում, Ամերիկայի գավաթի 5 խաղարկություններում, ինչպես նաև 1992թ.-ի Օլիմպիական խաղերում:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 402 | Added by: Hartsat | Tags: Խերարդո Մարտինո, Ամերիկայի գավաթ, Ֆրանսիսկո Արսե, ՖԻՖԱ, Օլիմպիական խաղեր, Պարագվայ, պաշտոնական կայք | Rating: 5.0/1
Total comments: 0