Home » 2012 » Նոյեմբեր » 10 » Մարտինս. "Պատերազմ կլինի "Ռեալի" դեմ խաղում"
08:02
Մարտինս. "Պատերազմ կլինի "Ռեալի" դեմ խաղում"
 Իսպանական "Լևանտեի" հարձակվող Օբաֆեմի Մարտինսը իսպանական "Պրեմիերայի" 11-րդ տուրի շրջանակներում կայանալիք Մադրիդի "Ռեալի" հետ հանդիպումը պատերազմ է անվանել: "Մադրիդյան թիմը մեզ մոտ է գալիս հաղթելու նպատակով: Անցած տարի նրանք պարտվել են մեզ մոտ, այդ պատճառով էլ մեզ մենամարտ է սպասվելու: Պատերազմ կլինի, քանի որ նրանք ցանկանում են վրեժ լուծել այդ պարտության համար: Մենք չպետք է ինչ-որ բան փոխենք մեր խաղային ձեռագրում, այլ պիտի կարողանանք մեր խաղը ցույց տալ: Կարծում եմ՝ ես կկարողանամ թիմիս օգնել խփած գոլերով: Պետք է շատ աշխատենք մեր հզոր մրցակցին հաղթելու համար",- ասել է նիգերիացի ֆուտբոլիստը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 506 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0