Home » 2011 » Հուլիս » 20 » Մարզումները սկսելուց առաջ Բոյանը բուժզննում չի անցել
16:52
Մարզումները սկսելուց առաջ Բոյանը բուժզննում չի անցել
 Մադրիդյան Marca հանդեսը տեղեկացնում է, որ կատալոնական "Բարսելոնայի" ղեկավարությունն իրենց երիտասարդ հարձակվող Բոյան Կրկիչին թույլ չի տվել մարզումները սկսելուց առաջ բուժզննում անցնել: Դա կապված է նրա հետ, որ երիտասարդ ֆուտբոլիստը պատրաստվում է պայմանագիր կնքել հռոմեական "Ռոմայի" հետ: Մինչ այնժմ "Բարսելոնայի" և "Ռոմայի" միջև Կրկիչի տրանսֆերի հետ կապված որևէ համաձայնություն ձեռք չի բերվել, քանի որ "կապտանռնագույնները" պատրաստվում են մոտ օրերս գնել իտալական "Ուդինեզեի" չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերը: Եթե կատալոնացիները չկարողանան գնել Սանչեսին, ապա սպասվում է, որ վերջիններս Կրկիչին թույլ չեն տա տեղափոխվել հռոմեական ակումբ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 442 | Added by: Hayk | Tags: Ուդինեզե, Ռոմա, Ալեքսիս Սանչես, Բոյան Կրկիչ, Ֆուտբոլիստ, հռոմեական ակումբ, Բարսելոնա, marca | Rating: 5.0/2
Total comments: 0